Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը Ռուսաստանում դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին 40 դիտորդ կուղարկի: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքական գործչի խոսքով, պատվիրակությունը կգլխավորի Թինի Կոկսը, որը գլխավորում է Եվրոպական ձախերի կուսակցությունը: Աշխատանքային խմբում կընդգրկվեն ներկայացուցիչներ ԵԽԽՎ բոլոր հինգ միավորումներից:
Այդ միջոցին Ռուսաստանը մինչև հիմա չի համաձայնեցրել մյուս եվրոպական ինստիտուտից` ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդական ինստիտուտների բյուրոյից դիտորդների քանակը: ՄԻԺԻԲ-ի տնօրեն Յան Լենարչիչի խոսքով` դիտորդների նվազագույն անհրաժեշտ քանակը 260 է: Դրա հետ մեկտեղ ռուսական կողմն այդ թիվը չափազանցված է համարում` պնդելով, որ Բյուրոն մյուս երկրներ շատ ավելի քիչ աշխատակիցներ է ուղարկում:
Օգոստոսի 29-ին քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության համաձայն, նա դեկտեմբերի 4-ին Պետդումայի ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: