4 հոկտեմբերի 2011 - 11:10 AMT
Լիբիայում անհետացել է «ցամաք-օդ» տիպի 10 հազար հրթիռ

ՆԱՏՕ-ն մտահոգված է այն հանգամանքով, որ Լիբիայում անհետացել է «ցամաք-օդ» տիպի 10 հազար հրթիռ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Անշուշտ, եթե զինանոցները չեն վերահսկվում և պատշաճ կերպով չեն պաշտպանվում, դա մտահոգության առիթ է տալիս: Սակայն, Ազգային անցումային խորհրդի խնդիրն է ապահովել Լիբիայի ռազմական պահեստների պատշաճ պահպանումը»,-հայտարարել է Անդերս Ռասմուսենը:

Ընդ որում, Ռասմուսենն ընդգծել է, որ պահեստների պաշտպանությունը ՆԱՏՕ-ի իրավասությունների մեջ չի մտնում: