4 հոկտեմբերի 2011 - 11:35 AMT
«Չենք լռելու». Ձեռնարկատերերը պետք է միավորվեն հանուն Գնդեվանքի փրկության

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով:

«Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը: Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռևս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արևմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին: