4 հոկտեմբերի 2011 - 11:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ջովանի Տրապատոնի. Անդորրայի հետ խաղում մեզ արդյունք է պետք, և մեզ համար միևնույն է` ինչպես կհասնենք դրան

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին նշել է, որ իր համար միևնույն է, թե նրա թիմն ինչպես է հոկտեմբերի 7-ին հասնելու դրական արդյունքների EURO- 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Անդորրայի հետ խաղում:

Իտալացի մասնագետը նաև հաղորդել է, որ չի բացառում մեկնարկային կազմում երկու հարձակվողների հետ խաղի տարբերակը:

«90 րոպե անց խաղն ավարտվում է, իսկ արդյունքը մնում է: Մեզ միայն հաղթանակ է պետք: Մենք պետք է հսկենք հակառակորդի յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հիմար սխալը: Անդորրայի հետ մենք կարող ենք խաղալ երկու հարձակվողով, և դեռ երկուսը մնում են պահեստայինների կազմում»,- Տրապատոնիի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:

Տրապատոնիի սաների հետ Հայաստանի հավաքականը խաղալու է հոկտեմբերի 11-ին: Տվյալ պահին Իռլանդիան առաջ է Հայաստանից միայն մեկ միավորով: Վարդան Մինասյանի սաները B խմբում 14 միավորով 3-րդ տեղում են, Իռլանդիան ունի 15 միավոր, իսկ Ռուսաստանը` 17 միավոր:

ՖՈՏՈՇԱՐՔ