4 հոկտեմբերի 2011 - 12:58 AMT
Վլադիմիր Վայս. Իմ սաները գիտեն, թե ինչ են անելու վերջին երկու խաղերում`6 միավոր պետք է վաստակենւ

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը պատմել է, թե ինչի հաշվին նրա թիմը կարող է հաղթել Ռուսաստանին Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի գալիք խաղում:

«Ռուսաստանի հետ խաղին պատրաստվելու են բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ «Սլովանի» կիսապաշտպան Ժոֆչակի, որը չի կարողացել գալ գրիպի պատճառով»,- Վայսի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

Սլովակիայի հավաքականի մարզիչը նշել է, որ նրա սաները գիտեն, թե ինչ անել վերջին երկու խաղերում` վերցնել երկու միավոր: «Այդ խաղերում մենք հնարավոր և անհնար ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Ռուսաստանը ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ, ձգտում է վերահսկել հանդիպման ընթացքը յուրաքանչյուր մրցակցի հետ: Բայց նրանք խնդիրներ ունեն դրանք իրագործելու հետ: Ռուսաստանը երկու դեպքում էլ ցուցադրել է թույլ ֆուտբոլ: Մենք առաջին իսկ րոպեներից ճնշելու ենք ռուսներին և գրոհելու»:

Սլովակիան հոկտեմբերի 7-ին Ժիլինայում ընդունելու է Ռուսաստանին, իսկ հոկտեմբերի 11-ին խաղալու է Մակեդոնիայի հետ: Հայաստանը հոկտեմբերի 7-ին ընդունելու է Մակեդոնիային, Անդորրան` Իռլանդիային: