4 հոկտեմբերի 2011 - 13:02 AMT
Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան խոստանում է ապահովել Լևոն Արոնյանի անվտանգությունը

Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան մտադիր է հայտ ներկայացնել 2012թ. Ադրբեջանում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշար անցկացնելու վերաբերյալ:

Այդ հարցը քննարկվել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ նրա վերջրես Բաքու կատարած այցի ժամանակ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մահիր Մամեդովը:

«Եթե մրցաշարին մասնակցի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, նրան պետական մակարդակով կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,-Մամեդովին է մեջբերում navigator.az-ը:

2011թ. ադրբեջանական կողմը ևս մտադիր էր մրցաշարն իր մոտ անցկացնել, սակայն Արոնյանը հրաժարվեց Բաքվում խաղալ և մրցաշարը տեղափոխվեց Կազան: