4 հոկտեմբերի 2011 - 14:12 AMT
Հայ նախագծողները ստեղծել են լուսանկարները բջջայինից համացանց վերբեռնելու MobiToWeb նոր ծրագիր

«Բումերանգ Սոֆթուեր» ընկերությունը նախագծել է լուսանկարների վերբեռնման բջջային ծրագիր՝ MobiToWeb-ը։ MobiToWeb-ը համատեղելի է iOS, Android, Windows Mobil,e Symbian s60 և s40 օպերացիոն համակարգերի համար։

Յուրաքանչյուր օգտագործող, ունենալով ծրագիրն իր հեռախոսում, լուսանկարելուց անմիջապես հետո կարող է վերբեռնել լուսանկարները կամ տեսանյութերը սոցիալական կայքեր՝ Facebook, Odnoklassniki և Vkontakte։ Լուսանկարները միանգամից վերբեռնելով համացանց՝ օգտագործողները թեթևացնում են իրենց հեռախոսի հիշողության ծավալը։ Ծրագիրն անվճար է ներբեռնման համար։ Այն հնարավոր է ներբեռնել MobiToWeb-ի կայքից։