Հոկտեմբերի 01-ին Bonjour l'Arménie ծրագրի շրջանակներում Կանադայի Մոնրեալի Արվեստների պալատի (Place des Arts) համերգային դահլիճում կայացել է համերգ` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին (երաժշտական ղեկավար Արմեն Մարտիրոսյան), հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Մոնրեալի հյուպատոսական կորպուսի անդամներ:
Արմեն Հյուսնունցի ղեկավարած Armeոian Jazz Band-ի նվագակցությամբ ելույթ են ունեցել երգիչներ Եվա Ռիվասը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ալլա Լևոնյանը ինչպես նաև կանադացի երգիչներ:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 02-ին, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի է ունեցել տոնական սուրբ պատարագ` նվիրված ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին: Այնուհետև կայացել է ընդունելություն, որի ավարտին ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ դեսպանը: