4 հոկտեմբերի 2011 - 14:40 AMT
Արմեն Երիցյանն անձամբ ժամանել է մեքենաներին հողի տակ թողած սողանքի վայր

Այսօր ժամը 13.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ուղղաթիռով Տավուշի մարզ է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նրան ուղեկցում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Քիչ առաջ Տավուշի մարզից տեղեկություն ստացվեց, որ տեղում քննարկվում են պաշտպանության նախարարության օդուժի օգնությամբ հողազանգվածի տակ մնացած մեքենաների դուրս բերման հնարավոր տարբերակները:

Միաժամանակ` ԱԻՆ մասնագետները ուսումնասիրում են սողանքը, որպեսզի գնահատեն դրա վիճակը և պարզեն հնարավոր զարգացումները:

Որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում: Սակայն ինչպես և նախկինում փրկարարները շարունակում են աշխատել ձեռքի ուժով` օգտագործելով բահեր և փրկարարական այլ թեթև գործիքներ, քանի որ ինժեներական ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է վտանգավոր լինել` հաշվի առնելով սողանքի ակտիվությունը և եղանակային գործոնները, հաղորդում է ԱԻ պաշտոնական կայքէջը: