4 հոկտեմբերի 2011 - 16:05 AMT
Շևկետ Շայդուլլինն անձամբ կստուգի ՀԿԵ պատրաստվածությունը աշխատանքին աշնանային և ձմեռային շրջանում

«Հարավկովկաասյան երկաթուղի» ընկերությունում հոկտեմբերի 10-ից սկսվում է 2011-2012 թթ. աշնանային և ձմեռային շրջանում աշխատանքի երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի զննումը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, հատուկ ստեղծված հանձնաժողովը` ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ, մասնավորապես, կստուգի ձեռնարկությունների աշխատանքի հիմնական ցուցանիշների կատարումը, հաստիքացուցակները, կանխարգելման միջոցառումների արդյունքները, կայարանային տնտեսությունների վիճակը:

Հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը նաև կանցնի լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննումը: Հանձնաժողովները կստուգեն լոկոմոտիվների և վագոն-մոտորային շարժակազմի ամբողջ պարկը, բացառությամբ վերանորոգմանը սպասող և պարկից դուրս գրման ենթակա շարժակազմից:

Աշնանային զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգին, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքերին:

Աշնանային զննման գործընթացը ամեն շաբաթ կքննարկվի սելեկտորային խորհրդակցությունների ժամանակ: