4 հոկտեմբերի 2011 - 16:35 AMT
Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 375.17 դրամ

Հոկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.050 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 376 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376 դրամ:

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.17 դրամ` հոկտեմբերի 3-ի համեմատ ավելանալով 0.84 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 494.70 դրամ` նվազելով 4.43 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 կետով` կազմելով 11.45 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: