4 հոկտեմբերի 2011 - 16:56 AMT
Հայաստանի նախագահը կայցելի Վրաստան՝ հստակ ժամկետը դեռ հայտնի չէ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի աշնանը Վրաստան, հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը: Ըստ նրա, այցի ժամկետները դեռևս հստակեցված չեն: «Դա կլինի պլանային այց, այն կկայանա հոկտեմբերի առաջին կեսին, սակայն ժամկետները դեռևս հստակեցված չեն»,-ասել են Վրաստանում ՀՀ դեսպանատանը:

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին նշել է, որ ՀՀ նախագահի առաջիկա այցը Վրաստան կարող է նոր հեռանկարներ բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Շարմանիշվիլին ասել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողողվների հանդիպումները կնպաստեն երկրների միջև ընդհատված համագործակցության ակտիվացմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: