4 հոկտեմբերի 2011 - 17:33 AMT
Yahoo-ի բաժնետեր հնարավոր է դառնան միանգամից երեք ընկերություն

Ներդրումային Silver Lake հիմնադրամը, Alibaba ընկերությունը և ռուսական Digital Sky Technologies ընկերությունը քննարկում են Yahoo! ընկերության միասնական գնումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ի գաղտնի աղբյուրը։Վերջիններս կապվել են Yahoo-ի հետ նրանց տեղեկացնելու հավանական առաջարկի մասին։ Քննարկումներն առայժմ գտնվում են նախնական փուլում և դեռ անորոշ է արդյո՞ք կկատարվի Yahoo-ի վաճառքը այս երեք ընկերությունների խմբին։

Alibaba-ի նախագահ Ջեք Ման անցյալ շաբաթ հայտնել էր, որ շատ է հետաքրքրված Yahoo-ի գնմամբ՝ 6 տարի առաջ չինական մեծ կոմերցիոն ընկերության՝ Alibaba-ի ձեռք բերումից հետո։

Yahoo-ն վերանայում է իր ռազմավարությունը գլխավոր տնօրեն Քերոլ Բարթսին իր պաշտոնից հեռացնելուց հետո, որպեսզի գրավի ավելի շատ օգտագործողների։