4 հոկտեմբերի 2011 - 17:33 AMT
Անդրանիկ Հակոբյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել Բաքվում ընթացող բռնցքամարտի ԱԱ-ում

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Հակոբյանը շատ կարևոր հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը (75կգ ք/կ) օլիմպիական ուղեգիր է նվաճել՝ հաղթելով Խուան Անտոնիո Մերկադոյին (Մեքսիկա): Մենամարտը վաղաժամ է ավարտվել հակառակորդի ողնաշարի վնասվածքի պատճառով:

Այն, որ հայ մարզիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, հնարավորություն տվեց նրան օլիմպիական ուղեգիր նվաճել: Հայաստանի հավաքականի մյուս բոլոր անդամներն ավարտել են ելույթներն ու վերադարձել են հայրենիք: