4 հոկտեմբերի 2011 - 17:38 AMT
iPhone-ի 5-րդ սերունդը կներկայացվի աշխարհին այսօր երեկոյան

Մի քանի ժամից Apple ընկերությունը կներկայացնի iPhone-ի երկար սպասված 5-րդ սերունդը։ Apple-ի հանրային կապերի բաժինը հայտնել է, որ նկարահանում չի լինելու, հետևաբար ուղիղ հեռուստահեռարձակումները բացառված են։ Լրագրողները հնարավորություն կունենան միայն օնալյն բլոգինգ-ի միջոցով լուսաբանել միջոցառումը։

Ըստ լուրերի՝ iPhone-ի հաջորդ սերունդը ներկայացնելու է Apple-ի նորանշանակ ղեկավար Թիմ Քուքը։ Ենթադրվում է նաև, որ միգուցե նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը նույնպես երևա ներկայացման ընթացքում։

Ըստ տարածվող լուրերի, Apple-ի iPhone-ի 5-րդ է կոչվելու iPhone 4S, որը նման կլինի iPhone 4-ին, սակայն, ավելի լավ նախագծված։ Բացի դրանից, սպասվում է, որ iPhone-ի հաջորդ սերունդը կունենա 8 մեգապիքսել տեսախցիկ և կաշխատի A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։