4 հոկտեմբերի 2011 - 19:10 AMT
ԲՀԿ. Հայաստանի 2012թ. խորհրդարանական ընտրությունները միասնության և համախմբվածության նոր փուլ կդառնան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը Մոսկվայում «Եդինայա Ռոսիյա» կուսակցության 12-րդ համագումարին պատահական չէ: Ինչպես ասվում է ԲՀԿ-ից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարության մեջ, ԲՀԿ-ի հիմնական գործընկեր-կուսակցությունը Ռուսաստանում հենց «Եդինայա Ռոսիա»-ն է , ինչը «համոզված եմ` միայն դրական ազդեցություն կունենա մեր երկու երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի վրա»: Ընդ որում, նա ողջունել է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկեց լինել 2012թ. նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուն: «Մենք համոզված ենք, որ Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու դեպքում հայ-ռուսական հարաբերությունները ավելի կշահեն և երկու երկրների ռազմավարական փոխհամագործակցությունը ավելի կամրապնդվի»,- նշել է նա:

Ընդ որում, Էնֆիաջյանը նշել է, որ միայն միասնությամբ, համախմբվածությամբ և համերաշխությամբ Հայաստանում կարելի է արձանագրել հաջողություններ և հաղթանակներ: «Մենք համոզված ենք, որ միասնության և համախմբման նոր մեկնարկ են լինելու 2012 թվականի Ազգաին Ժողովի ընտրությունները: Այժմ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը այնպիսին է, որ միայնակ ոչ ոք չի կարող դուրս բերել երկիրն այս իրավիճակից»,- նշել է նա` հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ստանձնել համախմբողի դերը: «Եվ ինչպես վերջերս իր հարցազրույցում նշել է Գագիկ Ծառուկյանը, 2012 թվականը պետք է սկիզբ դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի ու բարգավաճման»,- ընդգծել է Վահե Էնֆիաջյանը: