5 հոկտեմբերի 2011 - 10:31 AMT
Հայաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է փառքի շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրվել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: