5 հոկտեմբերի 2011 - 17:36 AMT
Ալեքսանդր Խլոպոնին. Բոլորին անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտությունը

Բոլորին անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտությունը և բոլորը հանդես են գալիս խաղաղ ճանապարհով այդ հարցի շուտափույթ լուծման օգտին: Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող ՌԴ փոխվարչապետ, Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բաքվի սլավոնական համալսարան կատարած այցի ընթացքում, պատասխանելով ուսանողների հարցին, Խլոպոնինը շոշափել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշելով, որ կարգավորման մեջ որպես միջնորդ հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ-ը, Խլոպոնինը հայտարարել է. «Բոլորին անհանգստացնում է այս հակամարտությունը և բոլորը հանդես են գալիս խաղաղ ճանապարհով այս հարցի շուտափույթ լուծման օգտին»: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը երեկ քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: