Հոկտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 374.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 374.9 դրամ:
Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.29 դրամ` հոկտեմբերի 4-ի համեմատ ավելանալով 0.12 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 500.15 դրամ` ավելանալով 5.45 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 կետով` կազմելով 11.49 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: