5 հոկտեմբերի 2011 - 20:38 AMT
Թուրքիան ցանկանում է, որպեսզի «Սիրիայի կառավարությունն ականջ դնի ժողովրդի պահանջին»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն CHP ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է իրադրությունը Սիրիայում:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Սիրիայի հետ ցանկալի համաձայնագիրը ձեռք չի բերվել. «Իրադրությունը Սիրիայում շատ ծանր է: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի իրադրությունը Սիրիայում չհասներ ներկայիս սահմանին: Սիրիական կառավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի: Մենք չենք կարող անմասն մնալ այդ երկրում կատարվող իրադարձություններին: Ուզում ենք, որպեսզի Սիրիայի կառավարությունն ականջ դնի ժողովրդի պահանջին»,- հայտնել է նա: