6 հոկտեմբերի 2011 - 11:34 AMT
Երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հաղորդում է. հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 21.33-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 12 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Երկրաշարժն զգացվել է ՀՀ Վարդենիս քաղաքում` 3 բալ: