6 հոկտեմբերի 2011 - 11:52 AMT
Անի Ամիրաղյանը դուրս է եկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթի թենիսի մրցաշարի երրորդ փուլ

Հայաստանի թենիսի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը շարունակում է վստահ ելույթները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթի Futures դասի երևանյան միջազգային մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար դոլար է:

Երկրորդ փուլում հայ թենիսիստուհին 7:5, 7:6 հաշվով հաղթեց ուկրաինուհի Օլգա Յանչուկին:

Այս մրցաշարից հետո Անի Ամիրաղյանը հոկտեմբերի 10-16 կմասնակցի Play City Cup երևանյան մրցաշարին, որի հիմնադրամը 10 հազար դոլար է: Այնուհետև թեինսիստուհին կհանգստանա, քանի որ մի քանի մրցաշարից հետո հարկ կլինի վերականգնել ուժերը: