6 հոկտեմբերի 2011 - 12:23 AMT
Խոսրով Հարությունյան. Սարկոզիի այցը միտված է պահպանելու ու ամրապնդելու Ֆրանսիայի ազդեցությունը տարածաշրջանում

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը այսօր լրագրոների համար մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը տարածաշրջան: Ըստ նրա, այցը հետապնդում է հետևյալ նպատակները՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի քաղաքական ու տնտեսական համագործակցության քննարկում, Ֆրանսիայի ազդեցության պահապնում ու խորցաում տարածաշրջանում: Որպես երրորդ նպատակ Խոսրով Հարությունյանը նշեց, որ Սարկոզիի այցի ժամանակ կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը:

«Սարկոզիի օրակարգում չի կարող չընդգրկվել Ղարաբաղի հարցի քննարկումը Հայաստանում ու Ադրբեջանում և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրը՝ Վրաստանում»,-ասել է նա: Խոսրով Հարությունյանը նշել է նաև, որ Ֆրանսիան ամենաազդեցիկ քաղաքական ուժն է Եվրամիությունում: