6 հոկտեմբերի 2011 - 17:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Սարկոզիին դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Օդանավակայանից Նիկոլյա Սարկոզին մեկնել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Ավելի ուշ, Ֆրանսիայի նախագահն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Հոկտեմբերի 7-ին Սարկոզին հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո կայանալու է երկու նախագահների մամլո ասուլիսը: Սարկոզին Երևանում` Ֆրանսիայի հրապարակում, մասնակցելու է Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն-Լեպաժ» քանդակի պատճենի բացման արարողությանը: Կեսօրին մոտ Նիկոլյա Սարկոզին մեկնելու է Երևանից:

ՖՈՏՈՇԱՐՔ