6 հոկտեմբերի 2011 - 19:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլյա Սարկոզին Թուրքիային երեք ամիս է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կոլեկտիվ ժխտումն ավելի լուրջ է, քան անհատական ժխտումը: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա:

Սարկոզին պսակ է դրել Հուշարձանին և ծաղիկներ` Անմար կրակին:

Ֆրանսիայի նախագահն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի հուշամատյանում, որտեղ գրել է. «Ֆրանսիան չի մոռանում»: Նիկոլյա Սարկոզին նաև եղևնի է տնկել Հիշողության պուրակում:

ՖՈՏՈՇԱՐՔ