7 հոկտեմբերի 2011 - 13:37 AMT
Նիկոլյա Սարկոզի. Հայաստանի ու Ադրբեջանի երիտասարդությունը պետք է գտնի խաղաղության հասնելու նոր ուղիներ

Հայաստանի ու Ադրբեջանի երիտասարդությունը պետք է գտնի Ղարաբաղի հարցում խաղաղության հասնելու նոր ուղիներ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում բացելով Ռոդենի հեղինակած հուշարձանը: «Այս կոչը ես ինձ հետ Ադրբեջան կտանեմ և կհաղորդեմ նաև նախագահ Ալիևին»,-հայտարարել է նա: Սարկոզին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կկրկնապատկեն իրենց ջանքերը ղարաբաղյան կարգավորման հարցում: