7 հոկտեմբերի 2011 - 14:34 AMT
Արման Մելիքյան. Սերժ Սարգսյանը ավելի շուտ կգերադասի համագործակցել Քոչարյանի հետ, քան Տեր-Պետրոսյանի

Հայաստանում ընթացող երեք նախագահների (գործող նախագահ Սերժ Սարգսյան, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյան ու Լևոն Տեր-Պետրոսյան) պայքարում առավել շանսեր ունի Սերժ Սարգսյանը: «Եվ Ռոբերտ Քոչարյանը կսատարի Սարգսյանին՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի, և Տեր-Պետրոսյանը կսատարի Սարգսյանին՝ ընդդեմ Քոչարյանի»,-ասել է Մելիքյանը:

Ընդ որում, Մելիքյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը, հավանաբար, կընտրի Քոչարյանին, սակայն «իր պայմաններով»: Նա նաև հավելել է, որ այդ իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնվել նոր քաղաքական գործոններ, կամ քանի դեռ ՀԱԿ-ը չի փոխել օրակարգը՝ արտահերթ ընտրութույնների պահանջը փոխարինելով այն պահանջների վերացմամբ, որոնք ընտրությունների ժամանակ խախտումների պատճառ են դառնում: