7 հոկտեմբերի 2011 - 14:57 AMT
Արման Մելիքյան. ՀԱԿ-ն արդեն անցել է իր քաղաքական ակտիվության գագաթնակետը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արդեն անցել է իր քաղաքական ակտիվության գագաթնակետը և չի կարող հավաքել կողմնակիցների մեծ զանգված: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արմեն Մելիքյանը: Նա նշել է, որ նկատվում է ՀԱԿ կողմնակիցների քանակի նվազում, և կոնգրեսը լքում են մարդի, ովքեր մոտ էին Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան համարում էին երկրի միակ փրկիչը:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց, որ ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր, հետո նոր որոշում կկայացվի: