Տարածաշրջանի հետ կապված բոլոր որոշումները Անկարան ընդունում է առանց կողմնակի խորհուրդների, ուստի անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատասրաստ է պատերազմ սկսել Սիրիայի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Timeturk թերթը: Ըստ նախարարի, որոշ երկրներ հայտարարում են, թե Թուրքիան գործում է Արևմուտքի համաձայնությամբ, սակայն, դա այդպես չէ, Անկարան անկախ քաղաքականություն է վարում:
Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-13 զորավարժություններ են անցկացնում Սիրիային սահմանակից Հաթայ բնակավայրում՝ մասնակցում է 730 զինծառայող և 40 միավոր տեխնիկա:
Զորվարաժությունների շրջանակներում Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Հաթայում սիրիացի փախստականների ճամբար: Ակնկալվում է, որ այնտեղ Էրդողանը լուրջ հայտարարություններ կանի Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Սիրիայի կողմից սահմանի մոտ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ: