7 հոկտեմբերի 2011 - 16:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երկար սպասված հոկտեմբերի 7. Բուքմեքերները Հայաստանի հավաքականին ֆավորիտ են համարում Մակեդոնիայի հետ խաղում

Վերջապես եկավ հոկտեմբերի 7-ը, Երևանի ժամանակով 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կհանդիպեն Հայաստանի ու Մակեդոնիայի հավաքականները: Խաղից դեռ շատ առաջ բոլոր տոմսերը վաճառված էին, և 15 հազար տեղ ունեցող մարզադաշտը լիքը կլինի:

Իսկ այն բոլոր երկրպագուները, որոնք չեն հասցրել տոմսեր ձեռք բերել, կկարողանան խաղին հետևել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանի միջոցով: Խաղը նաև կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաալիքով, ինչպես նաև «Ռոսիա-2» հեռուստաալիքով: Իսկ ինտերնետում օնլայն ռեժիմով խաղին կարելի է հետևել watchliveonline.co, uk timesoccer.com, tv-lin.com, allsport-live.ru կամ gooool.ru. կայքերում:

Բոլոր խոշոր բուքմեքերական ընկերությունները հավատում են Հայաստանի հաղթանակին: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 1,62-1,70 սահմաններում, Մակեդոնիայի հաղթանակինը՝ 5,20- 5,70, իսկ ոչ ոքին՝ 3,40-3,80 սահմանում:

ՖՈՏՈՇԱՐՔ