7 հոկտեմբերի 2011 - 16:56 AMT
Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Նախնական պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Աստանայում կայացած նախորդ հանդիպման ժամանակ: Համապատասխան հրավերները ուղարկվել են նախագահներին: Այժմ աշխատում ենք յոթ երկրների առաջնորդնեի հանդիպման օրակարգի վրա»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Զայնետդինովի, գագաթաժողովի շեմին տեղի կունենան ԱԳՆԽ, ԱԽՔԿ և կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը: