7 հոկտեմբերի 2011 - 18:45 AMT
Սլովենիայի նախագահը զանգահարել է Հայաստանի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը:

Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: