7 հոկտեմբերի 2011 - 23:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանը տոնում է հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ

Երևանը տոնում է Հայաստանի հավաքականի հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ: Բավականին լարված խաղն ավարտվեց 4:1 հաշվով: Անմիջապես խաղից հետո Երևանի կենտրոնը լցվեց հաղթական բացականչություններով ու հայկական եռագույնով:

Սոցիալական ցանցերում հայ օգտատերերի ավատարներում Հայաստանի հավաքականի անդամներն են: Ողջ վիրտուալ Հայաստանը, անկախ սեռից ու տարիքից, հաղթանակ է տոնում, շնորհավորում է միմյանց ու հայ ֆուտբոլիստներին:

Իսկ Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում հավաքվել են երկրպագուների ամվոխներ: Մարդիկ կրում են Հայաստանի փոքր ու մեծ դրոշեր, դրոշեր են ծածանվում մեքենաների պատուհաններից: Ամենուր հնչում են "Հայաստան", "հայեր" բացականչությունները, մեքենաների ազդանշանները, հրավառության արձագանքները, ամենուր երաժշտություն է ու մարդկանց ուրախ դեմքեր:

Երևանն այս գիշեր չի քնի:

ՖՈՏՈՇԱՐՔ