8 հոկտեմբերի 2011 - 10:44 AMT
Թուրքիան պայքարում է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում ադրբեջանցիների, դեմ

Թուրքիան պայքարում է ապօրինի ներգաղթի դեմ: Հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի անվտանգության ուժերը, որոնք հայտնաբերում են ապօրինի ներգաղթյալներին, ուրբաթ օրը բերման են ենթարկել 197 օտարերկրացու, այդ թվում Ադրբեջանի 5 քաղաքացու, հայտնում է Anadolu գործակալությունը: Բերման են ենթարկվել նաև Աֆղանստանի, Պաղեստինի, Պակիստանի, Էրիտրեայի, Նիգերիայի քաղաքացիներ:

Անց է կացվում անհրաժեշտ հետաքննություն: