ЕURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի և Ավստրիայի միջև խաղից հետո կիսապաշտպան Վագիֆ Ջավադովն առանց պատճառի հրաժարվել է հանդես գալ ազգային հավաքականում, հաղորդում է Trend-ը:
Բաքվում կայացած այդ հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆուտբոլիստները 4:1 խոշոր հաշվով զիջել են Ավստրիային և հիմա 7 միավորով A խմբում զբաղեցնում են 5-րդ տեղը:
Ջավադովի փոխարեն Ադրբեջանի հավաքական է հրավիրվել Արիֆ Իսաևը:
Ընտրական փուլի վերջին խաղում հոկտեմբերի 11-ին Ադրբեջանը խաղալու է Թուրքիայի հավաքականի հետ: