Թուրքիայում հայուհին ենթարկվել է հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Զինջիրլիգ շրջանում, որտեղ հայուհին, ում անունն անվտանգության նկատառումներով չի հրապարակվում, տաքսիում ենթարկվել է հարձակման, այն բանից հետո, երբ տաքսու վարորդն իմացել է նրա ազգությունը: Վարորդը հարցրել է. «Ձեր արտասանությունից երևում է, որ դուք այլ ազգություն ունեք: Դուք հա՞յ եք, թե հրեա»: Երբ կինը պատասխանել է, որ հայուհի է, տաքսիստը սկսել է նրան վիրավորել և բռունցքներով հարվածել դեմքին ու կնոջը բառացիորեն դուրս է գցել մեքենայից:
Բարեբախտաբար այդ պահին կնոջը տեսել է մի փաստաբան, որը լուսանկարել է նրա դեմքը և տաքսին: Տուժածը դիմել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները գտել են տաքսի-ծառայության տիրոջը, սակայն վարորդը չի գտնվել: Որոշ տվյալների համաձայն վարորդը հոգեկան հիվանդ է: