10 հոկտեմբերի 2011 - 12:11 AMT
Շուտով կստեղծվի վիրտուալ ակադեմիա

ԱՐՄԱԿԱԴ պորտալից տեղեկացնում են, որ շուտով կստեղծվի վիրտուալ ակադեմիա, որի շրջանակներում հանրությանը տեսանելի ու ճանաչելի կդառնան ՀՀ այն գիտնականները, որոնք տարիներ շարունակ ապահովել են միջազգային ասպարեզում ՀՀ ակադեմիական վարկանիշի աճն ու խթանել մեր ազգային մրցունակությունն ամբողջ աշխարհում։Այս ակադեմիայի անդամ կարող են դառնալ միայն այն գիտնականներն, ովքեր ունեն միջազգային լուրջ հրապարակումներ։

ԱՐՄԱԿԱԴ-ը դիմում է կոչով՝ «Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների, ունեն նրանց մասին տվյալներ, ապա խնդրում ենք, որ անպայման ներկայացնեն նրանց թեկնածությունն, իսկ թեկնածուներին ներկայացնելիս նաև տրամադրել տվյալ գիտնականի միջազգային գիտական հրապարակումներից մի քանիսի՝ ամենակարևորների մատենագիտությունը/հղումները (5-ից ոչ պակաս)»։

Անհրաժեշտ է թեկնածություններն առաջադրել ԱՐՄԱԿԱԴ-ի Facebook էջում։