10 հոկտեմբերի 2011 - 17:24 AMT
ԼՂՀ ՊԲ-ում տեղի է ունեցել մահվան ելքով հերթական միջադեպը

Հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: