11 հոկտեմբերի 2011 - 09:14 AMT
Հայաստանում կկայանա «Ռուսական Արջուկ» միջազգային խաղ-մրցույթը

Նոյեմբերի 11-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ կկայանա «Ռուսական Արջուկ» միջազգային խաղ-մրցույթը;

«Ռուսական Արջուկ` լեզվագիտություն բոլորի համար» մրցույթը համարվում է «Կենգուրու` մաթեմատիկա բոլորի համար» միջազգային մաթեմատիկական մրցույթի կրտսեր «եղբայրը»: Մրցույթի գլխավոր խնդիրն է համընդհանուր ուշադրություն գրավել ռուսաց լեզվի հանդեպ, այն ավելի գրավիչ դարձնել երեխաների համար` ցույց տալով այդ լեզվի ողջ հմայքն ու հարստությունը:

Այս տարի մրցույթի աշխարհագրությունն ընդլայնվել է: Արդեն մրցութային փաթեթ-հրավերներ են ուղարկվել Հայաստանի բոլոր քաղաքների 553 դպրոցներին, ինչպես նաև Ստեփանակերտի 13 դպրոցներին: Մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցականների գրանցումն արդեն սկսվել է: Դպրոցների սաների վճարման և գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն է, իսկ դպրոցներից հայտի ներկայացմանը` հոկտեմբերի 20-ը:

Անցյալ տարի «Ռուսական Արջուկ» մրցույթին մասնակցում էին 2 130 դպրոցականներ Երևանի 41 և Գյումրու 8 դպրոցներից: 144 սաներ մրցանակների արժանացան: