11 հոկտեմբերի 2011 - 09:25 AMT
Սպանվել է «Ալ Քայիդայի» ղեկավարի պաշտոնում Բեն Լադենի հետնորդը

«Ալ Քայիդայի» ներկայացուցիչները հաստատել են, որ ԱՄՆ ավիացիայի հարվածների արդյունքում սեպտեմբերի 30-ին Յեմենում սպանվել է «Ալ Քայիդայի» ղեկավարի պաշտոնում Բեն Լադենի հետնորդ Անվար Ալ Ավլակին:

«Մենք հաստատում ենք շեյխ ալ Ավլակիի մահը: Նրա և նրա եղբայրների թափված արյունն իզուր չի լինի»,- ասվում է «Ալ Քայիդայի» հայտարարությունում, որը մեջբերում է Գազետա.ru-ն:

ՀԴԲ տվյալների համաձայն, ալ Ավլակին առնչություն ուներ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը: