11 հոկտեմբերի 2011 - 13:06 AMT
Արցախը մտադիր է նոր որակ հաղորդել Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը մեծ դերակատարություն է ունեցել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման եւ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կառույցի հետ համագործակցությանը՝ այն համարելով կարեւոր եւ քաղաքական, եւ տնտեսական առումներով: