11 հոկտեմբերի 2011 - 14:25 AMT
Սայմոն Քոկս. Երեք խաղում Հայաստանի հավաքականը 11 գոլ է խփել, դա ֆենոմենալ արդյունք է ցանկացած թիմի համար

«Իր վերջին երեք խաղերում Հայաստանի հավաքականը 11 գոլ է խփել, դա ֆենոմենալ արդյունք է ցանկացած թիմի համար: Սակայն, մենք ռեկորդ ունենք պաշտպանության գծում: Եթե ես լինեի Հայաստանի հավաքականի անդամ, կգայի այստեղ միայն հարձակվելու տրամադրությամբ: Կարծում եմ, մենք կկարողանանք դիմակայել մրցակցին, քանի որ մենք պաշտպանվում ենք ողջ թիմով»,-Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոկսի խոսքերն է մեջբերում herald.ie-ն:

Քոկսը Հայաստանի հետ խաղում կփոխարինի ավագ Ռոբի Քինին, որը վնասվածք է ստացել: Իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին ասել է, որ Քոկսն, իհարկե, Ռոբի Քինը չէ, սակայն, նույնպես պրոֆեսիոնալ է և կարող է փոխարինել նրան:

Հայաստան-Իռլանդիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: