11 հոկտեմբերի 2011 - 15:26 AMT
Վաղը կպարգևատրվեն Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողները

Վաղը Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների պարգեվատրման արարողությունը, որին կհաջորդի ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող նախագահական պարգևի, ՏՏ ոլորտում լավագույն մենեջերների և Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների մեծարման երեկոն և ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիայի» մամլո ծառայությունից։

Այս տարվա հաղթողները 11 երկրներից են՝ ԱՄՆ, Գերմանիա, Բելառուս, Չինաստան, Հնդկաստան, Հորդանան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուկրաինա:

Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորն է Synopsys ընկերությունը:

Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է VIvaCell ընկերությունը: