11 հոկտեմբերի 2011 - 20:38 AMT
Նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի նոր տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անդրանիկ Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։ Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Նախքան նոր նշանակումը Անդրանիկ Ալեքսանյանը գլխավորում էր Arminco ընկերությունը, որը Ինտերնետ ծառայություններ է մատուցում 1992 թվականից: