12 հոկտեմբերի 2011 - 11:26 AMT
ԱՄՆ Պետքարտուղարի համաձայնագրերի ստուգման և կատարման հարցերով տեղակալը կայցելի Հայաստան

ԱՄՆ Պետքարտուղարի համաձայնագրերի ստուգման և կատարման հարցերով տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը, հոկտեմբերի 14-19-ը Գետտեմյուլլերը Հարավային Կովկաս այցի շրջանակում կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:

Սակայն նախքան Հարավային Կովկաս այցելելը ԱՄՆ Պետքարտուղարի համաձայնագրերի ստուգման և կատարման հարցերով տեղակալը հոկտեմբերի 12-14-ը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի «Միջուկային զենքից զերծ աշխարհի համար» միջազգային համաժողովին: