Հոկտեմբերի 11-ին ավարտվեց Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլը: Իրենց խմբերում առաջին տեղերը զբաղեցրած հավաքականները միանգամից կմասնակցեն առաջնության եզրափակիչ խաղերին:
Ուկրաինա ու Լեհաստան հաստատապես կմեկնեն Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Անգլիայի, Դանիայի ու Իսպանիայի հավաքականները:
Իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք ստացան մասնակցելու անցումային խաղերին: Անցումային խաղերի վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, իսկ խաղերը կանցնեն նոյեմբերի 11, 12 և 15-ին:
Անցումային խաղերում կխաղան Թուրքիան, Իռլանդիան, Էստոնիան, Բոսնիան ու Հերցոգովինան, Խորվաթիան, Չերնոգորիան, Պորտուգալիան ու Չեխիան:
Երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի թվում լավագույնը Շվեդիայի հավաքականն է, որը նույնպես կխաղա Եվրո-2010 եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևում: