12 հոկտեմբերի 2011 - 13:27 AMT
Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարում զբաղեցրել է չորրորդ տեղը

Իսպանական Բիլբաոյում ավարտվել է «Մեծ սաղավարտի» շախմատի եզրափակիչ մրցաշարը:

Լևոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 12 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը: Վերջին տուրում Արոնյանը միավորները կիսել է Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) նույնպես ոչ ոքի խաղաց՝ միավորները կիսելով Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ, իսկ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսին (Իսպանիա):

Որոշելու համար հաղթողներին՝ Կարլսենն ու Իվանչուկը խաղացին թայ-բրեյքում, որտեղ ավելի ուժեղ էր նորվեգացին, որն էլ դարձավ «Մեծ սաղավարտի» շրջանի հաղթողը:

«Մեծ սաղավարտի» շրջանի եզրափակիչ մրցաշարը երկու փուլով անցավ. Մրցաշարի առաջին փուլն անցավ Սան Պաուլոյում սեպտեմբերի 25-ից: