12 հոկտեմբերի 2011 - 13:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում ակնկալվում է կաթի և մսի արտադրության աճ

Հայաստանում անասնապահության ոլորտում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես, 3700-ով ավելացել է տավարի գլխաքանակը, իսկ ոչխարների գլխաքանակը` 38 500-ով: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Եթե մենք շարունակենք նման տեմպերով, ապա տարեվերջին կաթի արտադրությունը կավելանա 13 հազար տոննայով, իսկ մսի արտադրությունը` 3500 տոննայով: Դրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք չեն արձանագրվել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է նա: Դրա հետ կապված, նախարարը նշել է, որ անասնապահության ոլորտում առաջընթացը 22 մլն դոլարով գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ՀԲ ծրագրերի իրագործման արդյունք է:

Նախարարի խոսքով, անասնապահության զարգացմանը նպաստել է կաթի մթերման գնի աճը: «Եթե անցած տարի ընկերությունը ընդունել է 1 լիտր կաթը 100-110 դրամով, ապա այս տարի ընդունման նվազագույն գինը կազմում է 150 դրամ»,- ասել է նա և հավելել է, որ որոշ ընկերություններ կաթը մթերում են 160 դրամով:

ՖՈՏՈՇԱՐՔ