Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական փուլի երրորդ ընտրական խմբում, որի առաջատարը Հայաստանն է, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ մեկ խաղ:
Ուելսի հավաքականն իր դաշտում ընդունեց Չեխիայի հավաքականին: Հանդիպման ելքը որոշեց Վացլավ Կադլեցի 5-րդ րոպեին խփած միակ գոլը:
Հայաստանը 7 միավորով առաջին տեղում է, Չեխիան նույնպես 7 միավորով երկրորդ տեղում է, իսկ եռյակը եզրափակում է Չերնոգորիան 6 միավորով:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կընդունի Չեխիային, իսկ 4 օրից հետո կրկին տանը կխաղա Ուելսի հետ:
Եվրո-2013 ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները տասը հոգով 4:1 հաշվով ջախջախեցին Չերնոգորիային, հետո արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեցին Անդորրային և ոչ ոքի խաղացին Չեխիայի հետ՝ 1:1: