12 հոկտեմբերի 2011 - 17:31 AMT
Իրան. ԱՄՆ-ն քաղաքականապես մոտիվացված պատերազմ սանձազերծող է

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Խազային վրդովմունք է հայտնել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Գովեյրայի դեմ կատարված մահափորձի մեջ ԱՄՆ կողմից «իրանական հետք» գտնելու առիթով: Իրանական դեսպանի խոսքով, «ԱՄՆ-ը քաղաքականապես մոտիվացված պատերազմ սանձազերծող է»: «Իրանական ժողովուրդը ձգտում է խաղաղության, որը զերծ է ահաբեկչությունից: ԱՄՆ-ն պատերազմ է մղում Իրանի դեմ` սպառնալով Պարսից ծոցում խաղաղությանը և կայունությանը».- ասել է նա, հաղորդում է MIGnews.com-ը: